ՌԴ հատուկ ծառայությունները հետևում են տիեզերքում ԱՄՆ-ի ռազմական ծրագրին. Պեսկով

Ռուսաստանը հանդես է եկել տիեզերքի ռազմականացման խնդրի վերաբերյալ համապարփակ լուծմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով տիեզերքում ԱՄՆ-ի ռազմական ծրագրի վերաբերյալ Մոսկվայի տեղեկացվածության մասին, ասել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախ՝ մեր հատուկ ծառայությունները, բնականաբար, աշխատում են, երկրորդ՝ մենք պարզապես խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ մեզ չհաջողվեց տիեզերքի վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունման հասնել»,– ասել է Պեսկովը լրագրողներին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հանդես է եկել տիեզերքի ռազմականացման խնդրի վերաբերյալ համալիր լուծմամբ՝ տիեզերքում զենքի տեղակայումից լիովին հրաժարվելու օգտին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նրանց, ովքեր դեմ են քվեարկել։