Փորձել են հրկիզել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ավտոմեքենան

Մինչ հրշեջները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիներին հաջողվել է մարել ավտոմեքենայի դիմային հատվածում բռնկված հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Այսօր փորձել են հրկիզել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են նախապատրաստվում։
Երևանում 10 հոգով հարձակվել են ու քարերով կոտրել «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները