ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ: Համապատասխան հրամանը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Բոշյանն ունի ֆինանսական կրթություն (ավարտել է պոլիտեխնիկական համալսարանը «Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ): Աշխատել է «Հայփոստում», ինչպես նաև մի շարք այլ ձեռնարկություններում:
2013 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» (այն ժամանակ դեռ ոչ թե կուսակցության, այլ հասարակական-քաղաքական միավորման) համահիմնադիր։ 2015 թվականին դարձել է ՔՊ-ի հիմնադիրներից մեկը՝ արդեն որպես կուսակցություն։
2018թ. հունիսին նշանակվել է հանրապետության սոցապ ծառայության պետ, 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր (նոր արտահերթ ընտրություններից հետո ՝ 2021թ.հունիսին, խորհրդարան չի մտել):
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ծառայությունը զբաղվելու է հետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով և կառավարության ղեկավարի անմիջական ենթակայության տակ է: