ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստան է ժամանել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Քոհենի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Երևան էր այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։