Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ և հանձնարարություն տվել

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ
Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ և դրական է գնահատել կատարված աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը:
Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:
Պաշտպանության նախարարը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին։