ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հնարավոր է` ԱՄՆ-ն այս շաբաթ հայտարարի Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է վերադառնալ ամերիկյան պաշարներից զինամթերք և տեխնիկա տրամադրելու մասին հայտարարությունների նախկին ժամանակացույցին (երկու շաբաթը մեկ)։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: