ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ 10 հոգով հարձակվել են ու քարերով կոտրել Երևանի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ի գիշերը՝ 05։40-ի սահմաններում։
Նշվում է, որ ոստիկանություն առաջինն ահազանգել է երաժշտական ակումբի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը:
Արդեն տեղում տնօրենը՝ 42-ամյա Լիանա Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ մի քանի անձինք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ` արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: