Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը «Գալա բալետ» ծրագրով հանդես կգա հունիսի 2-ին և 3-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հունիսի 4-ին («Կարապի լիճը»), իսկ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը` հունիսի 5-ին։
Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: