Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի հունիսի 25-ին․ ԶԼՄ

ԵՄ–ի և Մոլդովայի դրոշները
Թեկնածու երկրի կարգավիճակն ու բանակցությունների մեկնարկը դեռ չեն նշանակում, որ երկիրը դառնում է Եվրամիության անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԵՄ-ն մտադիր է հունիսի 25-ին պաշտոնական բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ։ Տեղեկությունը հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով հինգ դիվանագետների:
ԵՄ-ի գագաթնաժողովը դեկտեմբերի 14-ին որոշեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության շուրջ բանակցություններ սկսել: 2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ շնորհեց՝ մի քանի խիստ պայման առաջադրելով անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար։
ԵՄ-ում բազմիցս խոստովանել են, որ նման որոշումը մեծ մասամբ խորհրդանշական էր և նպատակ ուներ աջակցել Կիևին և Քիշնևին Մոսկվայի հետ դիմակայության հարցում։
Թեկնածու երկրի կարգավիճակն ու բանակցությունների մեկնարկը դեռ չեն նշանակում, որ երկիրը դառնում է Եվրամիության անդամ։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005, Մոնտենեգրոն՝ 2010, իսկ Սերբիան՝ 2012 թվականից: Վերջին երկիրը, որ ԵՄ անդամ է դարձել, Խորվաթիան է (2013 թվականին)։ Գործընթացը տևեց 10 տարի։
Որքանո՞վ է իրատեսական ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը, ո՞րն է ԵԽ-ի բանաձևի իմաստը. քաղաքագետ