Բելառուսը ՇՀԿ լիիրավ անդամ կդառնա հուլիսին. Լավրով

ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու համար ստանձնած պարտավորությունների մասին հուշագիրը Բելառուսը ստորագրել է 2023 թվականի հուլիսին Նյու Դելիում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՇՀԿ-ում նախատեսում են Բելառուսին որպես մշտական անդամ ընդունել հուլիսի սկզբին կայանալիք գագաթնաժողովից հետո: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Աստանայում ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
«Հուլիսյան գագաթնաժողովից հետո Բելառուսը ՇՀԿ լիիրավ անդամ կդառնա, և նախագահ Լուկաշենկոն կմասնակցի Աստանայի գագաթնաժողովի բոլոր միջոցառումներին՝ առանց որևէ բացառության»,-ասել է նա։
Լավրովի խոսքով ՝ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը ներկա է գտնվել արտգործնախարարների խորհրդի քննարկմանը, ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին ՇՀԿ-ին Մինսկի միանալուն ակտիվ աջակցելու համար:
2023 թվականի հուլիսին Նյու Դելիում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում Բելառուսը ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու պարտավորությունների մասին հուշագիր էր ստորագրել։ ՇՀԿ-ի հաջորդ լիիրավ անդամը կդառնա Մոնղոլիան։
Եվրասիական տնտեսական միությունը շահագրգռված է ՇՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ
«Մենք ՉԺՀ-ի, մեր մյուս գործընկերների հետ միասին կարծում ենք, որ ակնհայտ թեկնածուն, ՇՀԿ-ին անդամակցելու հաջորդ թեկնածուն հենց մոնղոլական կողմն է»,-ասել է նա Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ այն բնականորեն տեղավորվում է ՇՀԿ-ի տարածության մեջ։
Լավրովը նաև հայտարարել է, որ անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են նաև Աֆղանստանի հետ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհուրդը: Պատվիրակությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության՝ հուլիսի 3-4-ը կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաներ: Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել միավորման հետագա զարգացման հեռանկարներին և նոր աշխարհակարգի ձևավորմանը նրա հարմարվելուն։
ՇՀԿ երկրների հատուկ ծառայությունները մեկ տարում 69 ահաբեկչություն են կանխել
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Դիտորդ երկրներ են Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան, գործընկերներն են Հայաստանը, Ադրբեջանը, Նեպալը, Կամբոջան, Թուրքիան, ԱՄԷ-ն և Շրի Լանկան: