Ասուլիս. «Երևանում կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնը»

Հունիսի 16-23-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի համերգները:
Sputnik
Բացման օրը ՝ Զվարթնոցի հին տաճարի ավերակների մոտ, տեղի կունենա «Տիգրան Մեծի կերպարանափոխությունները» երաժշտապատմական պերֆորմանսը: Իտալիայից և Ռուսաստանից ժամանած համաշխարհային օպերային բեմի աստղերի կատարմամբ կհնչեն հատվածներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի ստեղծագործություններից:
Փառատոնի մանրամասները մայիսի 22-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնեն.
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Մարիա Սաֆարյանցը,
«Սանկտ-Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Անի Եփրիկյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։