ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը

Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել նախաձեռնության գլոբալացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարում միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող գործիքի մշակումը՝ արգելելու Երկրի ուղեծրում ցանկացած տեսակի զենքի տեղակայումը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այս թեման մայիսի 21–ին Մինսկում քննարկվել է զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։
«ՄՀՀ-ի շրջանակներում քննարկվել է տիեզերական տարածության մեջ սպառազինությունների մրցավազքի կանխման խնդիրը։ Ընդգծվել է համապատասխան միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող գործիքի մշակման անհրաժեշտությունը՝ Երկրի ուղեծրում ցանկացած տեսակի զենքի տեղակայման արգելքի մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել նախաձեռնության գլոբալացման, առաջինը տիեզերքում զենք չտեղակայելու քաղաքական պարտավորության ուղղությամբ և շարունակել փոխգործակցության զարգացումը միջազգային պրոֆիլային հարթակներում:
ՀՀ–ն ու ԱՊՀ մյուս երկրները քննարկել են սահմանային վերահսկողության կատարելագործումը
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցներ: Որպես դիտորդ` ներկա է եղել Ադրբեջանի ներկայացուցիչը: