Այո, քաղաքականությունը առևտուր է, սկ Աստվածաշնչում ասված է՝ իմ հոր տունը մի դարձրեք առևտրի տեղ․Սիմոնյան

Sputnik
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքվի պահանջով «թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, և հետայսու այդպես է լինելու», ուղղված է ներքին լսարանին։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել այն, որ հոգևորականը զբաղվում է քաղաքականությամբ։ Դա, ըստ Սիմոնյանի՝ առևտուր է։
««Այո, քաղաքականությունը առևտուր է, իսկ Աստվածաշնչում ասված է` իմ հոր տունը մի դարձրեք առևտրի տեղ։ Ձեզ թվում է, որ մենք միջազգային մեր գործընկերների հետ բանակցում ենք, առևտուր չի։ Առևտուր է, երբ կոալիցիա ես ստեղծում, ցուցակ ես կազմում։ Եկեղեցին իր գործը թողած դրանով է զբաղցված»,-նշել է Սիմոնյանը։