Արդարադատության նախարարության տվյալ պնդումը որևէ հիմք չունի.Պողոսյան

Sputnik
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի մի քանի բնակիչների տներ ու շինություններ սահմանազատման գործընթացի պատճառով հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Չնայած այն փաստին, որ գյուղի այդ բնակիչներն ունեն տվյալ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, այդուհանդերձ, նրանց զգուշացվել է, որ մոտ 1 ամիսց պետք է լքեն իրենց տները, քանի որ ըստ Հայաստանի իշխանությունների` այդ տները գտնվում են ադրբեջանական տարածքում։
Արդարադատության նախարարությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որով փաստում է, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա:
Ըստ նախարարության` այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը չժխտելով տեխնիկական անճշտության հնարավորությունը, համարում է, որ արդարադատության նախարարության պնդումը որևէ հիմք չունի։