Կարծում եմ` Իրանի նախագահի նոր ընտրություններում կառաջադրվի երկրի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը.Բերուջանյան

Sputnik
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում գտնվող Վարզաքան շրջանում, մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ու ևս մի քանի պաշտոնյաներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իրանա-ադրբեջանական սահմանին ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո Ռայիսին և Աբդոլահիանը պետք է վերադառնային Թեհրան: Ըստ Իրանի պետական հեռուստատեսության` ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության` 2 ամսով փոխանցվել են նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին, իսկ արտգործնախարարի պարտականությունները կկատարի նախարարի առաջին տեղակալ Ալի Բաղերի Քանին։
Իրանագետ Էդվարդ Բերուջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի նախագահի նոր ընտրություններում կառաջադրվի Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը։