Թուրքիան կանի ամեն ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը,. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի խոսքով` արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են տարածաշրջանի անկայունությամբ, չպետք է տեղ ունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Թուրքիան կանի անհրաժեշտ ամեն ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ չպետք է բաց թողնել Հարավային Կովկասի պատմական հնարավորությունը: Արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են մեր տարածաշրջանի անկայունությամբ, չպետք է տեղ ունենան: Որպես Թուրքիա՝ մենք բոլոր ջանքերը կգործադրենք կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Էրդողանը` կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում:
Թուրքիայի ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի։