Պապիկյանը հարավարևելյան սահմանագոտում հետևել է առաջնագծի կահավորմանը

Մարտական դիրքեր տանող ճանապարհների վերակառուցում
Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում:
Պապիկյանը հետաքրքրվել է նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ:
Министр обороны Сурен Папикян посетил юго-восточную приграничную зону республики, ознакомился с обустройством линии фронта, инженерным оборудованием, строительством и реконструкцией дорог, ведущих к боевым позициям (20 мая 2024)
Սուրեն Պապիկյան