Օլեգ Սավելևը նշանակվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար

Օլեգ Սավելև
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշանակումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օլեգ Սավելևին նշանակել է պաշտպանության փոխնախարար, նախարարության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Յուրի Սադովենկոյին ազատել է ՊՆ ղեկավարի տեղակալի՝ ՌԴ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նախկինում Սավելևը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի աուդիտորի, Ղրիմի հարցերով նախարարի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնները։