ՄՔԴ դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ ՀԱՄԱՍ-ի 3 առաջնորդների և Նեթանյահուի համար

 Բենիամին Նեթանյահու
ՄՔԴ-ն պահանջել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր տալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը դիմել է նախնական վարույթի պալատ՝ պահանջելով ձերբակալման օրդերներ տրամադրել ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների համար: Բացի այդ, ՄՔԴ-ն պահանջել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տրամադրել:
Տեղեկությունը նշված է Խանի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ դատախազությունը «ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու», որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան «պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից Իսրայելի և Պաղեստինի տարածքում (Գազայի հատվածում) իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ