ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. 2024 թվականի մայիսի 20-ից ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուշադրամի դիմերեսին Շառլ Ազնավուրի Գյումրիի հուշարձանն է, իսկ դարձերեսին` նրա դիմապատկերը։
«100 թիվը ոճավորված է նոտաների տեսքով։ Հուշադրամին պատկերված է նաև դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն»,– նշված է հաղորդագրությունում։
Հուշադրամի տրամագիծը 22 մմ է, քաշը` 8,6 գ։ Անվանական արժեքը 10 000 դրամ է։
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):
Հավելենք, որ հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Թողարկվել է հուշադրամի 500 օրինակ։