ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն Իրանի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։
Հայտնել ենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ուղղաթիռում եղել են նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմաթին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը): Բոլորը զոհվել են։
Հիշեցնենք` Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին, երբ Էբրահիմ Ռայիսին և նրան ուղեկցողները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից (մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը):
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն Իրանի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։