ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:
«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որեւէ մեկը ողջ է», - նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19–ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և իրականացնում են նրա որոնողական աշխատանքները:
Tasnim գործակալությունը հրապարակել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից առաջին վիդեոկադրերը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանին։
Թուրքիան Իրանին օգնության է ուղարկել 32 լեռնագնաց և 6 տրանսպորտային միջոց, ինչպես նաև ուղղաթիռ և ԱԹՍ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ հանդիպում է ունեցել ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ՝ կապված ուղղաթիռի վթարի հետ, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Նա խնդրել է ուղերձ փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որ ռուսական կողմը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ Իրանի նախագահին որոնելու համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռներն ու 60 փրկարարներ Պուտինի հանձնարարությամբ կմիանան Իրանի նախագահի ուղղաթիռի որոնման գործողությանը: