ՀՀ–ում կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը. ԶԼՄ

Մեկուսարան
Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում լուրը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կալանավորվել է ՀՀ գլխավոր դատախազության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի եղբայրը` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Նոր Նորքի ստորաբաժանման ղեկավար պետ Սերգեյ Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Shamshyan.com-ի տեղեկություններով` նա «Վարդաշեն» (ոստիկանների բանտ) քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել մայիսի 17-ին։
Թե Սերգեյ Հակոբյանն ինչ գործի շրջանակում է կալանավորվել, հայտնի չէ։
ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային ասացին, որ դեպքի հետ կապված մեկնաբանություն չունեն։