Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

ՀՀ–ում Իրանի դեսպանատուն
Ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքը որոշակի ժամերի ազատ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսի 22-ին Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Իրանի դեսպանությունից։
Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։