ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի դրական ընթացքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Էրդողանի խոսքով` Անկարան հետևում է գործընթացին:
Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար,-ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։