Էներգետիկայի և առողջապահության հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Գրոսին

Արարատ Միրզոյանի և Ռաֆայել Գրոսիի հանդիպումը Վիեննայում
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ օրակարգային մի շարք հարցեր է քննարկել: Տեղեկությունը հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։
Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ՄԱԳԱՏԷ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերթություններից, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի։