ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Պեկինի և Մոսկվայի համագործակցությանը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանն իրավունք ունի նորմալ տնտեսական և առևտրային համագործակցություն իրականացնել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։ Եվ նման համագործակցությանը չպետք է միջամտել, այն չպետք է խաթարել»,- ասել է Գեն Շուանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում` դիմելով ԱՄՆ-ին։
Նա հավելել է, որ Չինաստանը միշտ շատ ուշադիր վերահսկում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը և կոչ Է արել ԱՄՆ-ին դադարեցնել հարձակումներն ու ՉԺՀ-ին զրպարտելու փորձերը: Շուանը նաև կոչ է արել դադարեցնել միակողմանի պատժամիջոցները և անհիմն ճնշումները չինական կազմակերպությունների դեմ: