Covid–ը դարձել է սովորական վարակ, նոր մանրէահիմքը դժվար թե հիվանդացության աճ առաջացնի. Գենադի Օնիշչենկո

Sputnik
Ամռան ամիսներին ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի նոր մանրէահիմքերով հիվանդացության կտրուկ աճ չի կանխատեսվում, Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
«Covid–ը դարձել է սովորական վարակ։ Նոր մանրէահիմքը դժվար թե կարողանա հիվանդացության աճ առաջացնել։ Բայց որոշակի միտում կարող է լինել»,– ասել է նա։
Վարակի նոր տեսակը` FLiRT-ը հայտնվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին սկսել է ակտիվորեն տարածվել։ ԱՀԿ-ն այս ենթաշտամը դասակարգում է ոչ որպես «վտանգավոր», այլ որպես «հետաքրքրություն ներկայացնող», այսինքն՝ այն պահանջում է մեծ ուշադրություն և վերահսկողություն: