«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համակիրների հետ այսօր առավոտից Տավուշի մարզում է։ Ոստիկանները սրբազանին թույլ չէին տվել մտնել Կիրանց՝ պատճառաբանելով, որ ճանապարհը փակ է սահմանապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով։
Այդուհանդերձ, սրբազանին հաջողվել է շրջանցիկ ճանապարհով մտնել գյուղ, հանդիպել ու խոսել կիրանցի բնակիչների հետ։ Գյուղից վերադառնոլով Բագրատ Սրբազանը պատասխանել է լրագրողների հարցերին, պատմել գյուղում տիրող իրավիճակի մասին։
«Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել , կարծես ուրվականների գյուղ լիներ, մարդ չկար։ Ես կյանքումս երբեք այդպիսին չէի տեսել Կիրանցը, մարդիկ ամեն մեկն իր անկյունն է մտել , թաքնված ապրում են։ Առանց մեռել սուգ է մեր երկրում »,–ասել է սրբազանը։