Նախագահն Իրանում առաջին քաղաքական ֆիգուրը չէ․ Ժաննա Վարդանյան

Sputnik
Նախագահն Իրանում առաջին քաղաքական ֆիգուրը չէ։ Sputnik Արմենիային ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ հիշեցնելով, որ իսլամական պետության առաջինը դեմքը համարվում է հոգևոր առաջնորդը։
«Ամեն դեպքում Իրանի Սահմանադրությոսւնը նախատեսում է, որ նմանատիպ դեպքերում նախագահի պարտականությունները պետք է իրականացնի նախագահի առաջին տեղակալը։ Տվյալ դեպքում՝ Մոհամմադ Մոհբերը։ Հետո կանցկացվեն արտահերթ ընտրություններ ու կընտրվի նոր նախագահ»-ասել է իրանագետը՝ շեշտելով, որ Իրանի պետական համակարգն ու ինստիտուտը պատրաստ են նման սցենարների։