Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան

Sputnik
Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի։ Sputnik Արմենիային ասել է Արդարադատության նախկին նախարար, 2015թ-ի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը։
Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսների համատեքստում քննարկվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը։
Շաբաթ օրը քաղաքական ուժերի հետ փակ հանդիպումից հետո Բագրատ սրբազանը չէր հերքել, որ քաղաքական ուժերը ցանկանում են իրեն տեսնել վարչապետի թեկնածուի դերում։ Բայց և հստակեցրել էր, որ նման որոշում այս պահին չկա։
Որքանով է հնարավոր սրբազանի առաջադրումը՝ հաշվի առնելով, նրա երկքաղաքացի լինելու հանգամանքը և արդյոք դա չի չի՞ հակասում Սահմանադրությանը։ Խնդրի իրավական մեկնաբանությունը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Գևորգ Դանիելյանը։