Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ընդդիմադիր 6 պատգամավորի արգելում են մտնել Կիրանց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Իրավապահները ճանապարհին կանգնեցրել են նրանց ու հայտնել, որ գյուղում աշխատանքներ են իրականացվում ու այնտեղ մտնելը անվտանգ չէ։
Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց
«Մենք առաջարկում ենք իրենց, որ ուղեկցող մեքենա տրամադրեն պատգամավորներին, որ ներս մտնենք, իսկ նրանք հրաժարվում են։ Մենք գնում էինք գյուղ կիրանցեցիների կողքին գտնվելու համար, մենք ականապատ դաշտ էինք գնալու, բայց հենց հիմա կանգնած են «սև բերետները» ու ներս չեն թողնում»,– ասաց նա։
Հավելենք, որ այդտեղ է ու պատգամավորների հետ բանակցում է Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը։
Ոստիկանության արգելքից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Սահակյանը, Արման Ղազարյանը, Ագնեսա Խամոյանն ու Արմենուհի Կյուրեղյանը որոշեցին շրջանցել ոստիկանական պատնեշը ու գյուղ հասնել հարակից բլրով։