ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ուժայինները Ստամբուլում և Անկարայում գործողության արդյունքում առգրավել են ավելի քան մեկ տոննա մետամֆետամին: Այս մասին X սոցցանցում հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
«Գործողության արդյունքում առգրավվել է 1 տոննա և 23 կգ մեթամֆետամին՝ հեղուկի և բյուրեղների տեսքով, 136 կգ ացետոն, տարբեր ծավալներով մարիխուանա, առգրավվել է չգրանցված որսորդական հրացան և բարձր ճշգրտության կշեռք», - գրել է Երլիկայան X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ ձերբակալվել է թմրանյութ արտադրող 6 անձ, այդ թվում՝ օտարերկրացի, որի քաղաքացիությունը չի նշվում:
Գործողությունն իրականացվել է Անկարայի երկու շրջաններում և Ստամբուլի երեք շրջաններում թմրանյութերի դեմ պայքարի բաժնի կողմից: