ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ուկրաինական անօդաչու սարքը Խերսոնի մարզի Ռադենսկ գյուղում հարձակվել է բանվորներով միկրոավտոբուսի վրա, մեկ մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Վլադիմիր Սալդոն իր Telegram ալիքում։
«Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Բազմաթիվ վիրավորներ կան, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- գրել է Սալդոն։
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է այսօր առավոտյան։
«Ալեշկինսկի մունիցիպալ շրջանի Ռադենսկ գյուղում ուկրաինացի նացիստները անօդաչու թռչող սարք են ուղարկել միկրոավտոբուսի վրա՝ քաղաքացիական մարդկանցով, որոնք Սկադովի շրջանից եկել էին ելակի բերքահավաքի աշխատանքների», - հայտնել Է մարզպետը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանություն, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։