Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թեհրանին. Զախարովա

ՌԴ–ում անկեղծորեն հույս ունեն, որ Իրանի նախագահի ու նրա հետ ուղղաթիռում գտնվող մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թեհրանին կորած ուղղաթիռի որոնման աշխատանքներում։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը և անկեղծորեն հույս ունի, որ նրանց վտանգ չի սպառնում»,– ասել է Զախարովան։
Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ–ն պատրաստ է օգնել տեղի ունեցած միջադեպի պատճառների հետաքննության հարցում։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում:
Ռայիսին ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությանը:
Փրկարարների թիմերը արտակարգ պատահարի վայր են ժամանել և արդեն որոնողական աշխատանքներ են իրականացնում: