ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Իսրայելը հերքել է իր կապը Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետ։ Այս մասին հայտնել է իսրայելական 13-րդ ալիքը՝ հղում անելով պաշտոնյաներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում:
Իրանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել են նաև ԱՄՆ-ի Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը։ Կառույցներում հայտարարել են, որ ուշադիր հետևում են Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջքի» մասին հաղորդագրություններին։
Նույնատիպ հայտարարություն է արել նա և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ու ասել, որ ԵՄ-ն հետևում է տեղեկություններին։