ԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համար

Զինված ուժերը ուղղաթիռով գտնվում են արտակարգ պատահարի շրջանում և հետաքննություն են անցկացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերին հայտարարել է բանակի, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) և ոստիկանության բոլոր առկա ուժերը գործի դնելու անհրաժեշտության մասին՝ կոշտ վայրէջքից հետո երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
«Նախագահի և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռը որոնելու ու նրանց փրկելու համար պետք է գործի դրվեն բանակի, ԻՀՊԿ-ի և ոստիկանական հրամանատարության բոլոր միջոցները, տեխնիկան և հնարավորությունները», - հայտարարել է Բագերին:
Նրա խոսքով՝ զինված ուժերը ուղղաթիռով գտնվում են արտակարգ պատահարի շրջանում և հետաքննություն են անցկացնում։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ռայիսին ավելի վաղ՝ կիրակի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությանը: Փրկարարների թիմերը արտակարգ պատահարի վայր են ժամանել և արդեն որոնողական աշխատանքներ են իրականացնում: