Երևանում ավարտվեց Հերոսների լիգայի «One Run» միջազգային կիսամարաթոնը: Վազքի մրցույթին մասնակցել են ավելի քան 1000 մարդ: Ամենափոքր մասնակիցը եղել է 6 տարեկան, ամենատարեցը՝ 70–ից բարձր։
Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Support Service ընկերության աջակցությամբ:
Մրցույթը մեկնարկել է ժամը 9: 00-ին և անցկացվել է չորս ՝ 1, 5, 10 և 21.1 կմ տարածություններում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում մրցույթի կազմակերպիչներն ասացին, որ բոլոր մասնակիցները 5% զեղչի քարտ են ստացել սպորտային կոշիկի խանութներից մեկից։
1կմ և 5կմ տարածություններում վազքի հաղթողները ստացել են սպորտային ակումբներից մեկում 1 ժամ վոլեյբոլ խաղալու հնարավորություն։
1 կմ վազքի 1-ին և 2-րդ տեղերի ներկայացուցիչները ստացել են նաև սպորտային կոշիկների ապրանքանիշից զեղչի քարտեր:
5 կմ վազքի բոլոր մասնակիցները ստացել են ֆիթնես ակումբներից մեկում 8 անվճար մարզումների հնարավորություն։
21 կմ հեռավորության վրա վազքում 1 - ին տեղը գրաված մասնակիցը (տղամարդ) ստացել է 40 հազար դրամի մարզակոշիկ գնելու հնարավորություն։ Նույն հեռավորության վրա վազքում առաջին տեղը զբաղեցրած կինը ստացել է 100 հազար դրամի սպորտային կոշիկներ գնելու հնարավորություն։