ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի մոնումենտալ հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։ Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ - Նովայի արձանը։ տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։
Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: