Մայիսի 19-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

Հանրապետության հրապարակ
Երևանում միջազգային կիսամարաթոն է անցկացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մայիսի 19-ին Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ առանձին ժամերի փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները` Հանրապետության հրապարակից Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա»,– ասված է հաղորդագրությունում:
Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:
Հեղեղատար համակա՞րգ է պետք, թե՞ ճիշտ մարդիկ. երևանյան «ջրհեղեղների» հետքերով