ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալված 5 քաղաքացիներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ ազատ արձակվեցին»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից 5 քաղաքացիները ձերբակալվել էին մայիսի 14-ին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ նրանց խուզարկել են, ապօրինի զենք չեն հայտնաբերել, բայց ազատ արձակելու փոխարեն ձերբակալել են։ Նշենք, որ Իշխան Գևորգյանը «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ է։