Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ուշաթափված լրագրողը տուժող է ճանաչվել

Բողոքի ակցիա
Մերի Մանուկյանը դատաբժշկական փորձաքննություն է անցել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը Երևանում անցկացվող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշում է, որ լրագրողին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեում, այնուհետև դատաբժշկական փորձաքննություն է անցել։

«Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությունը խոչընդոտելը (հոդված 237)»,– հավելել է Մելիքյանը:

Հիշեցնենք` մայիսի 13-ի առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ հրմշտոցի հետևանքով լրագրող Մերի Մանուկյանը կորցրել էր գիտակցությունը։
ՀՀ ՆԳՆ-ում դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել։