Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան

Sputnik
Հայաստանում թմրամիջոցներից բացի մեծ տարածում են ստանում նաև հոգեմետ նյութերը։ Կարծիք կա, թե դրանք բարձրացնում են մարդու աշխատունակությունը։ Հատկապես գիշերային ժամերին աշխատողներն արդարանում են, թե հոգեմետ նյութեր օգտագործելով կարողանում են չքնել։ Դեպքեր կան, երբ հոգեմետ դեղերի ազդեցության տակ վարորդները նաև տաքսի են վարում` վտանգելով ուղևորների և իրենց սեփական կյանքն ու առողջությունը։
Հոգենորգործուն նյութերի մասին միֆերի և իրական վտանգի վերաբերյալ զրուցել ենք Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։