Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան

Sputnik
Նոր Կալեդոնիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Անկարգությունների հետևանքով արդեն հինգ մարդ է մահացել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների մի մասը գործարք է կնքել Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կտրականապես հերքում և վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի ՆԳ նախարարի մեղադրանքները։
Նշենք, որ ավելի վաղ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների ձեռքում Ադրբեջանի դրոշներ էին նկատվել:
Որտե՞ղ է Նոր Կալիդոնիան և որտե՞ղ է Ադրբեջանը, ի՞նչ կապ կարող են ունենալ այս երկրները և ի՞նչ շահ ունի Ադրբեջանը խաղաղօվկիանոսյան կղզում խժդժություններ հրահրելով, իմ գործընկեր Տաթևիկ Բաղդասարյանը հարցրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանին։
«Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում, և փորձում է այս փոքր տարածքի վրա ազդեցության ոլորտի փոփոխություն իրականացնել»,- ասել է փորձագետը՝ չբացառելով, որ այդ պրոցեսի հետևում նաև Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան է կանգնած։