Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան մոտ 30 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել, քան անցած տարի նույն ժմանակահատվածում։
Մեր երկիրը զբոսաշրջային ցանկալի վայր է առավելապես Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիների համար։ Իսկ, օրինակ, Եվրոպական երկրներից հիմնականում խուսափում են Հայաստան գալ ` անվտանգության նկատառումներից ելնելով։
«Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիային պատմել է, որ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական երկրների դեսպնտներն ու ԱԳՆ–երն իրենց քաղաքացիներին կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց։
«Ունենք մի իրավիճակ, երբ քարտեզները նշագծված են կարմիրով, հետևապես այդ երկրների ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում իրենց բոսաշրջիկների փաթեթները, և ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելուց»,– ասում է Գևորգյանը։