Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան

Sputnik
2024թ–ի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 14.3%–անոց աճ է արձանագրել։ Մասնագետները, սակայն, պնդում են, որ այդ վերելքը հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված, և դրանց փոփոխությունը կարող բացասաբար ազդել մեր երկրի տնտեսությա վրա։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կանխատեսմամբ, եթե վերաարտահանման ու ռելոկանտների գործոնները պահպանվեն նաև տարվա երկրորդ կեսում, ապա տարեվերջին Հայաստանի կառավարությանը կհաջողվի գրանցել պետական բյուջեով խոստացված 7 տոկոսանոց տնտեսական աճը։ հակառակ դեպքում`կունենանք լուրջ անկում։
Սակայն, մեր երկրի տնտեսական անվտանգության ամենամեծ սպառնալիքը, Մանասերյանի համոզմամբ, կարող է դառնալ հայ–թուրքական սահմանի բացումը։«Թուրքիայի հետ սահմանի բացումը կախված է այն բանից, թե ինչ երազ կտեսնեն իշխանությունները։ Չկա ծրագիր, չկա նպատակ, չկա տեսլական։ Եթե սահմանը բացվի, թուրքական ապրանքների էքսպանսիան անխուսափելի է։ Դա նշանակում է Հայաստանի տնտեսության կործանում»,– ասել է տնտեագետը։