Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժություններին, այցելել ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը
Նա ուսումնական կենտրոնում ծանոթացել է վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին:
«Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ մայիսի 17-ին Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈւ–ում մայիսի 14-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլը
Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը։
Պապիկյանը հետևում է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Նրանք նաև ներկայացրել են հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլը
Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները։ Պապիկյանը հետևել է ներգրավված հրետանային, հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի իրականացրած ներդաշնակման ընթացքին: