ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պետերբուրգի մի բնակիչ շրջանային իշխանություններին հայտնել է Բուդյոննիի անվան ռազմական կապի ակադեմիայի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ ռազմական ակադեմիայի նկուղում ուսումնական զինամթերք է պայթել։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան:
Հաղորդվում է, որ պայթյունից տուժել է առնվազն հինգ մարդ, երկուսի վիճակը ծանր է։
Ավելի ուշ Լենինգրադի ռազմական օկրուգից հայտնել են, որ ակադեմիայի տնտեսական տարածքում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել։
Պայթել է Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած զինամթերքը, բոլոր տուժածները տեղափոխվել են ՊՆ բուժհաստատություն: Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարության ներկայացուցիչները: