ՌԴ–ն ՄԱԿ-ից պահանջում է արբիտրաժ սկսել ԱՄՆ-ի կողմից ռուս դիվանագետներին վիզա չտալու համար

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը. Արխիվային լուսանկար
Մոսկվան ժամանակին այլընտրանքային հարթակներ էր առաջարկում ՄԱԿ-ի կենտրոնակայանի գործունեության համար, սակայն ոչ բոլորն են կիսում այդ գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի քարտուղարությունից պահանջում է արբիտրաժ սկսել՝ կազմակերպության միջոցառումներին Վաշինգտոնի կողմից ռուս դիվանագետներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարությունը ոչինչ չի անում, որպեսզի կատարի մեր պահանջը։ Շարունակելու ենք պարզաբանել ներկա իրավիճակի անհանդուրժողականությունը և գործնական և քաղաքական առումով այլընտրանքներ փնտրել այս անընդունելի իրավիճակին, որը գիտակցաբար ստեղծում է ամերիկյան կողմը»,-նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ ժամանակին քննարկվել է, այդ թվում՝ պաշտոնական հարթակներում, համապատասխան միջոցառումների անցկացման համար այլընտրանքների որոնման հարցը: Բայց միջազգային հանրությունում ոչ բոլորն են ընդունում այդ տրամաբանությունը։
Միևնույն ժամանակ, Ռյաբկովը ԱՄՆ վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակում բարելավում չի տեսնում: