Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը և Սի Ծինփինը մանրամասն քննարկել են ուկրաինական խնդիրը. Ուշակով

Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփին բանակցությունները
Ընդհանուր առմամբ, ռուս և չինացի առաջնորդները միասին են անցկացրել են ավելի քան 12 ժամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեկ Պեկինում կայացած առանձնազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Շատ մանրամասն քննարկել են, դա եղել է դեմ առ դեմ ձևաչափով, նույնիսկ ոչ նեղ կազմով, երբ Չինաստանի նախագահը մեր նախագահի հետ միասին առանձին զրուցել է»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին:
Ընդհանուր առմամբ, ռուս և չինացի առաջնորդները միասին են անցկացրել են ավելի քան 12 ժամ: Առավոտյան նրանք նաև բանակցություններ են վարել ընդլայնված կազմով։ Դրանից հետո պետությունների ղեկավարները ստորագրել են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին համատեղ հայտարարություն:
Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները լավ են անցել: Նրանք քննարկել են առևտրատնտեսական և արտաքին քաղաքական հարցեր։